понедельник, 29 сентября 2014 г.

Դդմիկով ջեռեփուկ

Անհրաժեշտ է.

5 հատ փոքր գազար
4 հատ դդմիկ
4 հատ ձու
200 գրամ թթվասեր
200 գրամ մածուն
200 գրամ ալյուր
համեմ, սամիթ
աղ ու սև պղպեղ


 Դդմիկը կտրատել շերտերով, աղ ու սև պղպեղ անել դնել ձիթայուղով պատած տապական և եփել 10-15 րոպե:
Քերիչով անցկացրած գազարը, մանր կտրտած համեմն ու սամիթը դնել տապակած դդմիկի վրա ու ռուլետի նման փաթաթել:
Պատրաստել սոուս. թթվասերի վրա ավելացնել մածուն, ձուն, ալյուրը և աղը:
Ստացված սուսը հավասարաչափ լցնել ռուլետների վրա:
Եփել ջեռոցում 40 րոպե  մինչև կարմիր կեղև առաջանալը: Բարի ախորժակ :)

среда, 17 сентября 2014 г.

Ռատատույ

Անհրաժեշտ է.

 7 հատ լոլիկ
3 հատ սմբուկ
3 հատ դդմիկ
2 հատ կանաչ պղպեղ
2 հատ կարմիր պղպեղ
2 հատ սոխ
2 ճաշի գդալ տոմատի մածուկ
2 ատամ սխտոր
չորացրած ռեհան և ծիտրոն
համեմ, մաղադանոս
աղ և սև պղպեղ


Դդմիկը, 6 հատ լոլիկն ու սմբուկը օղակաձև կտրատել, սմբուկի վրա աղ անել և թողնել 20 րոպե, որից հետո սառը ջրով լվանալ: Սոխը կտրատել և տապակել, ավելացնել խորանարդաձև կտրտված պղպեղներ, լոլիկ,տոմատի մածուկ, սխտոր, չորածցրած ռեհան և ծիտրոն, համեմել աղով և սև պղպեղով:
Տապակած բանջարեղենը լցնել տապակայի մեջ և հերթականությամբ շարել սմբուկը, դդմիկն ու լոլիկը:
Բանջարեղենը ցողել ձիթայուղով, տապակը ծածկել փայլաթիթեղով և եփել 30 րոպե:
Փայլաթիթեղը հանել և 10 րոպե ևս եփել: Զարդարել մանր կտրտված կանաչեղենով: Բարի ախորժակ :)


Լավաշով տաք նախուտեստ


Անհրաժեշտ է.

6 հատ ձու
500 գրամ աղացած տավարի միս
500 գրամ թթվասեր
4 հատ լավաշ
4 հատ գազար
4 ճաշի գդալ տոմատի մածուկ
չորացրած ռեհան, աղ ու սև պղպեղ


Գազարը քերիչով անցկացնել և ավելացնել նախապես տապակած աղացած և համեմված մսին:
Ստացված խառնուրդը լցնել լավաշների մեջ և փաթաթել, ստանալ ռուլետի տեսք և տեղադրել տապակի մեջ:
Պատրաստել սոուս.  թթվասերի վրա ավելացնել ձու, տոմատի մածուկ, չորացրած ռեհան, աղ ու սև պղպեղ և ստանալ միասեռ զանգված:
Լավաշների վրա դնել մի քանի կտոր կարագ և հավասարաչափ լցնել սոուսը:


Եփել ջեռոցում 30 րոպե: Բարի ախորժակ : )


понедельник, 15 сентября 2014 г.

Հավի մսով մինի ռուլետներ

Անհրաժեշտ է.

1 կգ հավի կրծքամիս
3 հատ գազար
2 հատ դդմիկ
2 հատ ձու
100 գրամ պանիր
պաքսիմատ
չորացրած ռեհան և ծիտրոն, համեմ, սամիթ
աղ, սև ու կարմիր պղպեղ


Հավի կրծքամիսը ծեծել,  համեմել աղով ու կարմիր պղպեղով:



 Դդմիկը կտրատել, ավելացնել աղ, սև պղպեղ և մանր կտրտած սամիթ:
Գազարը անցկացնել քերիչով, ավելացնել սև պղպեղ, աղ, չորացրած ռեհան:
Համեմը և պանիրը կտրատել, ավելացնել չորացրած ծիտրոն:

Հավի կրծքամիսի մեջ առանձին-առանձին լցնել միջուկները, ռուլետի նման փաթաթել և ամրացնել թելով կամ չոփիկներով:
Ռուլետները թաթախել հարած ձվի մեջ այնուհետ պաքսիմատի մեջ, նույնը կրկնել ևս մեկ անգամ:
Առատ ձիթայուղի և կարագի մեջ ռուլետները տապակել շատ ուժեղ կրակով մոտ 10 րոպե մինչև կարմիր կեղև առաջանալը,

 որից հետո թուլացնել կրակը և ևս 30 րոպե եփել: 
Ռուլետնրը սառելուց հետո կտրատել և զուգահեռ զգուշությամբ հանել թելը: Բարի ախորժակ :)

воскресенье, 14 сентября 2014 г.

Կարտոֆիլով և լոլիկով ջեռեփուկ

Անհրաժեշտ է.

5 հատ կարտոֆիլ
5 հատ լոլիկ
3 բաժակ կաթ
3 ճաշի գդալ ալյուր
200 գրամ պանիր
50 գրամ կարագ
1 հատ ձու
չորացրած ծիտրոն,աղ

Պատրաստել սոուս. կաթսայի մեջ հալեցնել կարագը ավելացնել ալյուրը և եփել: Կամաց-կամաց ավելացնել ալյուրը` անընդհատ խառնելով, որպեսզի գնդիկներ չառաջանան, վերցնել կրակից և ավելացնել ձուն` արագ խառնելով:
Կարտոֆիլն ու լոլիկը օղակաձև կտրատել և շարել տապակի մեջ համեմել աղով և չորացրած ծիտրոնով: Ավելացնել սոուսն ու քերիչով անցկացրած պանիրը:
Եփել ջեռոցում 30 րոպե մինչև կարմիր կեղև առաջանալը: Բարի ախորժակ :)

суббота, 13 сентября 2014 г.

Լցոնած սունկ

Անհրաժեշտ է.

500 գրամ շամպինյոն
500 գրամ աղացած տապակած տավարի միս
200 գրամ պանիր
2 հատ լոլիկ
համեմ
աղ և սև պղպեղ
Սունկը լվանալ, չորացնել, համեմել աղով և սև պղպեղով, ձիթայուղ քսել վրան բարակ շերտով, լցոնել աղացած մսով և դնել տապակի մեջ:
Սունկի վա դնել լուսնաձև կտրտած լոլիկն ու պանիրը:

Եփել ջեռոցում 10 րոպե, զարդարել մանր կտրտած կանաչիով և կանաչ պղպեղով: Բարի ախորժակ: :)


пятница, 12 сентября 2014 г.

Բաժակով տաք նախուտեստ


Անհրաժեշտ է.

500 գրամ հավի փափկամիս
2 հատ գազար
2 հատ սոխ
100 գրամ պանիր
պաքսիմատ
աղ ու սև պղպեղ


Փայլաթիթեղը կտրել 15/8 սմ երկարությամբ, 2 հավասար մասի ծալել և փաթաթել բաժակի շուրջը ու ստանալ նախընտրելի չափսի  բաժակներ:
Առանձին-առանձին տապակել  գազարն ու սոխը, հավի փափկամիսը, որը պետք է նախապես համեմել աղ ու սև պղպեղով:
Բաժակների մեջ շերտերով դնել նախ տապակած սոխը, գազարը, 
այնուհետ հավի փափկամիսը, քերած պանիրն ու պաքսիմատը:

Նախապես տաքացրած ջեռոցում եփել 15 րոպե: Բարի ախորժակ : )