четверг, 4 сентября 2014 г.

Կարտոֆիլով կոտլետ

Անհրաժեշտ է.

6 հատ կարտոֆիլ
5 հատ նրբերշիկ կամ որսորդական երշիկ  /охотничьи колбаски/
3 հատ ձու
4 ճաշի գդալ վարսակի փաթիլներ /геркулес /
2 ճաշի գդալ ալյուր
պաքսիմատ, աղ
Կարտոֆիլը խաշել, տրորել և ավելացնել 2 ձու , 4 ճաշի գդալ վարսակի փաթիլներ, 2 ճաշի գդալ ալյուր և աղ:
Ստանալ միասեռ զանգված,  ափի չափսով առանձնացնել կենտրոնում դնել նրբերշիկ և ստանալ կոտլետի տեսք:



Կոտլետները թաթախել  հարած 1 ձևի մեջ այնուհետ պաքսիմատի:


 Տապակել առատ ձիթայուղի մեջ մինչև կարմիր կեղև առաջանալը` 5-8 րոպե:
Բարի ախորժակ  :)




Комментариев нет:

Отправить комментарий