пятница, 12 сентября 2014 г.

Դդմիկով տորթ-նախուտեստ


Անհրաժեշտ է.

3 հատ դդմիկ
3 հատ լոլիկ
3 հատ ձու
300 գրամ թթվասեր
3 ճաշի գդալ ալյուր
1 ատամ սխտոր
100 գրամ սառը ջուր
համեմ, սամիթ
աղ, սև պղպեղ


Դդմիկը անցկանել քերիչով, ավելացնել ալյուր, ձու, ջուր, աղ անել և խառնել:
Ստացված զանգվածը լցնել տապակայի մեջ և երկու կողմից հավասարապես եփել, ստացված յուրաքանչյուր շերտի վրա քսել սոուս և դնել լուսնաձև կտրտած լոլիկ:
Սոուս. կտրտել կանաչին և սխտորը, ավելացնել թթվասեր, համեմել աղով և սև պղպեղով:
Տորթ- նախուտեստը զարդարել կանաչիով և լոլիկով, դնել սառնարանը մոտ 1 ժամ այնուհետ մատուցել: Բարի ախորժակ :)

Комментариев нет:

Отправить комментарий