пятница, 12 сентября 2014 г.

Կարտոֆիլով և մսով ջեռեփուկ


Անհրաժեշտ է.

8 հատ միջին չափսի կարտոֆիլ
500 գրամ աղցած տապակած միս
200 գրամ թթվասեր
200 գրամ պանիր
200 գրամ կարագ
2 հատ ձու
աղ, սև ու կարմիր պղպեղ


Կարտոֆիլը խաշել , ավելացնել կարագ և աղ, տրորել և ստանալ միասեռ զանգված:
Կարտոֆիլը բաժանել 2 մասի,առաջին շերտ դնել կարտոֆիլի մի մասը այնուհետ աղացած միսը և կրկին դնել մնացած կարտոֆիլի մասը:

Կարտոֆիլի վրա լցնել քերիչով անցկացրած պանիրը և թթվասերով խառնուրդը:
Թթվասերով խառնուրդ. թթվասերին ավելացնել ձու, կարմիր պղպեղ ու աղ, խառնել և ստանալ միասեռ զանգված:
Ջեռոց նախապես տաքացնել և ուտեստը եփել մինչև կարմիր կեղևի առաջանալը: Բարի ախորժակ :)

Комментариев нет:

Отправить комментарий