пятница, 12 сентября 2014 г.

Աղցան Էլեգանտ

Անհրաժեշտ է.

4 հատ կարտոֆիլ
3 հատ սմբուկ
3 հատ լոլիկ
1 տուփ պահածոյացված անանաս
1 հատ հավի կրծքամիս
200 գրամ թթվասեր
200 գրամ մայոնեզ
1 ատամ սխտոր
համեմ, մաղադանոս, սև ու կարմիր պղպեղ, աղ

Սմբուկը խորանարդաձև կտրատել, աղ անել և թողնել, որպեսզի դառնահամը դուրս գա, քամել և տապակել: Խորանարդաձև կտրատել լոլիկը, խաշած կարտոֆիլն ու կրծքամիսը:
Ավելացնել կտրտած 1 ատամ սխտոր, կանաչեղեն, թթվասերն ու մայոնեզ, աղ ու սև պղպեղ:

Ափսեի կենտրոնում դնել պահածոյացված անանաս, նախապես այն համեմել աղով և կարմիր պղպեղով, վրան դնել աղցանը:
Զարդարել մանր կտրտված լոլիկով և կանաչիով: Բարի ախորժակ :)


Комментариев нет:

Отправить комментарий