среда, 3 сентября 2014 г.

Լավաշով ռուլետ-նախուտեստ

                                     Լավաշով ռուլետ-նախուտեստ



Անհրաժեշտ է.

3 հատ լավաշ

4 հատ միջին չափսի լոլիկ
1 կապ հազարաթերթ
1 հատ խաշած հավի կրծքամիս
200 գրամ ապխտած երշիկ
200 գրամ պանիր
200 գրամ մայոնեզ
100 գրամ թթվասեր
1 ատամ սխտոր
սամիթ, մաղադանոս, համեմ
աղ, սև պղպեղ

 
Հավի խաշած կրծքամիսն ու ապխտած երշիկը կտրատել  խորանարդաձև, տապակել ոչ շատ ձիթայուղով 5-8 րոպե:
Պատրաստել սոուս. 100 գրամ թթվասերին ավելացնել 100 գրամ մայոնեզ, մանր կտրտված կանաչեղեն ու 1 ատամ սխտորը, համեմել աղ ու պղպեղով:
Լավաշի առաջին շերտի վրա քսել սոուսը  բարակ շերտով:
Վրան լցնել հավի կրծքամսի և ապխտած երշիկի տապակած  խառնուրդը  / պետք է թողնել, որ խառնուրդը հովանա, այլապես տաք վիճակում լավաշի շերտը կպատռվի/:
Լավաշի երկրորդ շերտի վրա դնել լվացած և չորացրած հազարաթերթն ու

 լուսնաձև կտրտված լոլիկը, ավելացնել մայոնեզ և համեմել աղով:
Լավաշի երրորդ շերտի վրա քսել սոուսը և ավելացնել քերիչով անցկացրած պանիրը:
Ռուլետի նման փաթաթել և պահել սառնարանում առնվազն 2 ժամ:


Комментариев нет:

Отправить комментарий