пятница, 12 сентября 2014 г.

Մակարոնի միջուկով մսով ռուլետ






Անհրաժեշտ է.

1 կգ հավի փափկամիս
500 գրամ մակարոն
200 գրամ կարագ
2 հատ ձու
2 ատամ սխտոր
1 հատ հաց /բուլկու չափսի/
ռեհան, ծիտրոն , համեմ
կարմիր և սև պղպեղ, աղ


Կաթսայի մեջ ջուր լցնել, եռացնել ավելացնել աղ, 2 ճաշի գդալ ձեթ և մակարոն:
Մակարոնը եփվելուց հետո քամել, ոչ շատ սառելուց հետո  երկարաությամբ դնել փայլաթիթեղի վրա և ձիգ փաթաթել:

Հավի փափկամիսը բլենդերի օգնությամբ մանրեցնել կամ աղալ, ավելացնել հալած 200 գրամ կարագ, ձու, մանր կտրտած ռեհան, սխտոր, հաց,  համեմել աղով, կարմիր և սև պղպեղով:
Փայլաթիթեղի վրա դնել մսից ստացված խառնուրդը, մանր կտրտած ծիտրոնն ու համեմը և մակարոնը:
Ռուլետի տեսք ստանալ, փայլաթիթեղով փաթաթել և ջեռոցում եփել 40 րոպե: Բարի ախորժակ :)

Комментариев нет:

Отправить комментарий