пятница, 12 сентября 2014 г.

Սմբուկով հովհար


 Անհրաժեշտ է.

5 հատ սմբուկ
3 հատ լոլիկ
500 գրամ հավի փափկամիս
200 գրամ պանիր
200 գրամ թթվասեր
1 ատամ սխտոր
սամիթ, համեմ
կարմիր ու սև պղպեղ, աղ


 Սմբուկները մեջտեղից կտրել այնուհետ հովհարի տեսք ստանալ, աղ անել և թողնել մոտ 20 րոպե, որպեսզի դառնահամը դուրս գա:
Այդ ընթացքում կտրատել լոլիկն ու պանիրը, հավի փափկամիսը երկարությամբ կտրել համեմել սխտորով, կարմիր ու սև պղպեղով, աղով:
Տապակը ձիթայուղով պատել, սմբուկները քամել առաջացած ջրից և լվանալ, շարել և յուրաքանչյուրի արանքում դնել մեկական շերտ լոլիկ, պանիր և հավի փափկամիս:

 Հովհարների վրա քսել թթվասեր և դնել ջեռոց, եփել 30-40 րոպե:

 Մատուցելիս վրան լցնել կտրտած կանաչի: Բարի ախորժակ: :)


Комментариев нет:

Отправить комментарий